MSKH


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
(շարադրություն)

Հայաստանի Հանրապետության`  լեզվի մասին օրենքի օրինագիծը ընդունվել  է  ՀՀ Գերագույն մարմնի կողմից  մարտի  <<30>> 1993 թ:Լեզվի մասին օրինագծում ընդունված են մի  շարք օրենքներ, որոնց  մեծամասնությունը չի օգտագործվում կամ էլ ժամանակ առ ժամանակ խախտվում է հենց հայ ժողովրդի  կողմից:Դեռ հին ժամանակվանից մեր ժողովուդը նախընտրում էր ուրիշ լեզուներ՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և այլն: Պատճառը շատ հասարակ է. մեր փոքր երկիրը չի կարողանում ստեղծել այդքան աշխատատեղեր, որոնք
բավարար են մարդկանց հավակնություններին։ Այդ պատճառով մարդիկ միշտ իրենց հույսը կապում են այլ երկրների հետ և մտածում են՝ ինչքանով է մեր լեզուն իրենց համար անհրաժեշտություն:
Մյուս կողմից մեր լեզուն երկար ժամանակ չէր զարգանում, որովհետև գիտության և տեխնիկայի ոլորտները մեզ մոտ սպասարկվում էին ռուսերեն, և 21-րդ դարում նոր բառեր չեն առաջացել, որոնց միջոցով մենք կարողանայինք նկարագրել նոր ատրիբուտներ: Մարդիկ կան, ովքեր մեղադրում են ուրիշ մարդկանց կամ ատյանների, բայց ոչ մի լեզվի պատմություն չի կառուցվել 20 տարվա ընթացքում:
Մեր լեզուն զարգացնելու համար մենք պետք է ունենանք մեր գիտատեխնիկական բազան, որի հիման վրա մենք կարողանայինք ստեղծել նոր՝ հայկական անվանումները:

                      Լեզուն որպես մտածելակերպ

Կան տերբեր մոտեցումներ այդ հարցին։  Ես կարծում եմ՝ եթե  երկրում կան քիչ աշխատատեղեր և ամեն աշխատատեղի համար մեծանում է մրցակցությունը, ուզած- չուզած դա ազդելու է մարդկանց մտածելակերպի վրա…
Իհարկե, մեր լեզուն վատը չէ, բայց իմ կարծիքով, պետք չէ այդ երկու  հասկացողությունը իրար հետ խառնել:

Комментариев нет:

Отправить комментарий